Խծաբերդից դեկտեմբերի 13-ին գերեվարված շիրակցի զինծառայողների հարազատները կրկին կառավարության առջև են հավաքվել։ Նրանք պահանջում են, որպեսզի իրենց որդիները շուտափույթ վերադառնան ու վերանայվի բաքվում կայացած կեղծ դատավարությունը
Բաքվի դատարանը հայ գերիներ Ալյոշա Խոսրովյանին ու Լյուդվիգ Մկրտչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, որոնք մեղադրվում էին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ հանցագործությունների մեջ։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հայ գերիներ Գևորգ Սուջյանին և Դավիթ Դավթյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման, որոնք մեղադրվում էին, իբր, լրտեսության մեջ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հուլիսի 28-ին շարունակվել է հայ գերիներ Գևորգ Սուջյանի և Դավիթ Դավթյանի շինծու գործով դատավարությունը, որոնց պաշտոնական Բաքուն մեղադրում է իբր լրտեսության մեջ։
Բաքվում հուլիսի 26-ին շարունակվել է հայ գերիներ Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի շինծու գործով դատավարությունը, որոնց Ադրբեջանը մեղադրում է իբր լրտեսության մեջ։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հուլիսի 23-ին շարունակվել է շիրակցի գերիների հերթական խմբի շինծու գործով դատավարությունը։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։
Բաքվի վերաքննիչ դատարանի վարչական շենքում հրապարակվել է շիրակցի 13 հայ գերիների դատավճիռը։ Ըստ այդ, նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։
Բաքվի վերաքննիչ դատարանի վարչական շենքում հուլիսի 22-ին շարունակվել է շիրակցի 13 հայ գերիների հերթական խմբի շինծու գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են, իբր, ահաբեկչական հարձակումների և այլ հանցագործությունների մեջ։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հուլիսի 22-ին հրապարակել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, հայազգի Էդուարդ Դուբակովի գործով դատավճիռը, որն մեղադրվում էր իբր հայկական կողմի վարձկան լինելու մեջ։